EN | AM

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մամուլի տարրերը՝ Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի վերաբերյալ

Սեպտեմբերի 29, 2020

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամները մտահոգություն են հայտնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության շփման գծի ողջ երկայնքով լայնածավալ ռազմական գործողությունների մասին հաղորդագրությունների կապակցությամբ: Նրանք խստորեն դատապարտում են ուժի գործադրումը և ցավում են զոհերի և խաղաղ բնակչության շրջանում կորուստների համար: 

Անվտանգության խորհրդի անդամներն աջակցում են կողմերին ուղղված Գլխավոր քարտուղարի կոչին՝ անհապաղդադարեցնել մարտական գործողությունները, թուլացնել լարվածությունը և անմիջապես վերադառնալ բովանդակային բանակցությունների։ 

Անվտանգության խորհրդի անդամները հայտնել են իրենց լիակատար աջակցությունը Մինսկի խմբի համանախագահների առանցքային դերին և կոչ են արել կողմերին սերտորեն աշխատել նրանց հետ՝ առանց նախապայմանների երկխոսության հրատապ վերսկսման նպատակով: