EN | AM

ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը, «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպության հետ համատեղ, աջակցում է Հայաստանում անապահով ընտանիքներին՝ պարենային օգնությամբ

Երևան, Հայաստան - ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը (ՊՀԾ) պարենային ապրանքներ է տրամադրել «Հայկական Կարիտաս»-ին Քովիդ-19 համավարակի պայմաններում։ Երկու գործակալությունները պարենային աջակցություն տրամադրել են Տաշիր, Գավառ և Վանաձոր քաղաքների «Փոքրիկ Իշխան» ցերեկային խնամքի կենտրոնների, ինչպես նաև բազմակի հաշմանդամություն ունեցող երեխաների և երիտասարդների «Էմիլի Արեգակ» կենտրոնի անապահով շահառուներին։

Գյումրիում և Վանաձորում ավելի քան 360 շահառուներ օգտվել են ՊՀԾ-ի հավելյալ պարենային մթերքներից, որոնք բաշխվել են Կարիտասի սննդի զամբյուղների հետ միասին, որոնք Կարիտասը պարբերաբար տրամադրում է Հայաստանի առավել խոցելի ընտանիքներին` ապահովելով նրանց պարենային անվտանգությունն ու կենսապահովումը։  Նման համագործակցության շնորհիվ հնարավոր է դառնում ավելի համապարփակ արձագանքել Քովիդ-19 համավարակին։ ՊՀԾ-ն ոգեշնչված է «Հայկական Կարիտաս»-ի հետ մշակված արժեքավոր գործընկերությամբ, որը հնարավորություն կտա պարենային աջակցություն տրամադրել անապահով ընտանիքների՝ որպես կյանքեր փրկող և կյանքեր վերափոխող հիմնական աջակցություն այս աննախադեպ ժամանակաշրջանում:

Համաճարակի զարգացումն առողջական ճգնաժամից սոցիալ-տնտեսական ճգնաժամի ենթադրում է այն մարդկանց թվի աճ, ովքեր Քովիդ-19-ի հետևանքով կմղվեն պարենային անապահովության։ Հետևաբար պարենային աջակցությունը Հայաստանի տարբեր մարզերում կենսական նշանակություն ունի, որը նաև կօգնի առավել խոցելի խմբերի սոցիալական ապահովման աջակցությանն ուղղված  Հայաստանի կառավարությանջանքերին։

                      

Ճգնաժամի ողջ ընթացքում, Հայաստանում և ամբողջ աշխարհում ՊՀԾ-ն շարունակում է աջակցել անհատների պարենային անվտանգությանը լրացուցիչ ռեսուրսների մոբիլիզացմամբ՝ ապավինելով փոխադրումների և մատակարարման ցանցում իր փորձառության վրա, ինչպես նաև նոր գործընկերների հայտնաբերմամբ և խրախուսելով նրանց «միասնական դառնալ» միահամուռ ուժերով պայքարելու համաճարակի դեմ:

***

ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիր. կյանքեր է փրկում արտակարգ իրավիճակներում և կայուն զարգացման միջոցով փոխում միլիոնավոր մարդկանց կյանքեր: ՊՀԾ-ն աշխատում է աշխարհի ավելի քան 80 երկրներում՝ սնունդ տրամադրելով հակամարտությունների և աղետների գոտիներում հայտնված մարդկանց և հիմք է ստեղծում ավելի լավ ապագայի համար:

***

«Հայկական Կարիտաս»-ը, ունենալով բարեգործական ՀԿ-ի կարգավիճակ, կենտրոնացնում է իր ներքին ջանքերը սոցիալական պաշտպանության ու խնամքի, նաև համայնքային զարգացման ծրագրերին, որպեսզի բարելավվեն շահառուների ապրելակերպի ու կրթական պայմանները, առավել խոցելի սոցիալական խմբերի առողջությունը, իրականացնում է կայուն վերաինտեգրման միջոցառումներ հայրենիք վերադարձողների համար, մարդասիրական ու զարգացման գործողություններ: «Հայկական Կարիտաս»-ը գործունեության սկզբից ի վեր ցուցաբերել է անմիջական աջակցություն հազարավոր մարդկանց Հայաստանի 125 համայնքներում: «Հայկական Կարիտաս»-ն ունի 7 հիմնական ուղղություն. Երեխաների սոցիալական պաշտպանություն, Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառում, Տարեցների սոցիալական ներառում և խնամք, Աղետների ռիսկի նվազեցում և արագ արձագանք արտակարգ իրավիճակներին, Համայնքային զարգացում, Միգրացիա եվ ինտեգրացիա, ՀԿ-ի կազմակերպական զարգացում: