EN | AM

Պարենի համաշխարհային ծրագիր


ՊՀԾ
Ելենա Միլոշևիչ, ՊՀԾ ներկայացուցիչ և գրասենյակի տնօրեն Հայաստանում

Պարենի համաշխարհային ծրագիր
ՄԱԿ-ի գրասենյակ
Պետրոս Ադամյան 14
Երևան 0010, Հայաստան
Հեռ.` (374 10) 58 05 38
Ֆաքս` (374 10) 54 27 41
Էլ. փոստ`wfp.yerevan@wfp.org
URL: http://www.wfp.org
http://www.wfp.org/countries/armenia
http://www.un.am

Մանդատը

Պարենի համաշխարհային ծրագիրը (ՊՀԾ) hիմնադրվել է 1961 թ-ին՝ հետևյալ տեսլականով` բոլոր ժամանակներում յուրաքանչյուր տղամարդու, կնոջ և երեխայի համար հասանելի է անհրաժեշտ սննդամթերք ակտիվ և առողջ կյանքի համար:

Յուրաքանչյուր օր ՊՀԾ-ն և իր գործընկերները  ջանք չեն խնայում սովը վերացնելու համար: ՊՀԾ-ի ծրագրերը հիմնականում անդրադառնում են սովի հիմնարար պատճառներին, համայնքների կայունությանը և լրացվում են պարենային օգնության ծրագրերով:

Համընդհանուր նպատակ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը և ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը (ՊՀԾ) մեկնարկել են համագործակցությունը հետևյալ համընդհանուր նպատակների համար՝

  • վերացնել սովը` Կայուն զարգացման նպատակ 2, Հայաստանում մինչև 2030թ., վերացնել սովը, հասնել պարենային ապահովության և բարելավված սնուցման,
  • ակտիվացնել գլոբալ գործընկերությունը՝ Կայուն զարգացման նպատակ 17,  ուժեղացնել կայուն զարգացման իրագործման միջոցները և ակտիվացնել գլոբալ գործընկերությունը հանուն այս նպատակի։

Հայաստանում իր նպատակին հասնելու համար,  ՊՀԾ-ն և իր ռազմավարական գործընկերները ջանքեր են ներդնում այն ծրագրերի և նախաձեռնությունների իրականացման մեջ, որոնք ուղղված են՝

  • պարենային ապահովության և սնուցման խթանմանը,
  • ազգային կարողությունների և համակարգերի հզորացմանը։

ՊՀԾ-ն Հայաստանում 2019-2024՝ Համագործակցություն ապագայի համար

2019-2024 թթ ՊՀԾ-ի ռազմավարությունը, որը մշակվել է ազգային և միջազգային գործընկերների մասնակցությամբ, կշարունակի իրականացնել ծրագրեր, որոնք ուղղված են Հայաստանում պարենային անապահովության, թերսնուցման և աղքատության հաղթահարմանը: Այդ խնդիրները որպես ազգային առանցքային և կարևոր խնդիրներ են նշվել Հայաստանի պարենային ապահովության և սնուցման ազգային ռազմավարական ուսումնասիրության շրջանակում:  Ուսումնասիրությունն իրականացվել է կառավարության առաջնորդությամբ և Հայաստանում ՊՀԾ-ի տեխնիկական աջակցությամբ: Հաջորդ հինգ տարիների ընթացքում ՊՀԾ-ի ծրագրերը կընդգրկեն Հայաստանի հետագա զարգացման առաջնահերթությունները:

«Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի միջոցով ՊՀԾ-ն կշարունակի ներդրումներ կատարել մարդկային կապիտալի մեջ` Հայաստանում առողջությունը, կրթությունը, սոցիալական պաշտպանությունը և արտադրողականությունը բարելավելու նպատակով: «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի ներկայիս հաջողություններն ընդլայնելով՝ ՊՀԾ-ն և իր գործընկերները ծրագիրը կդարձնեն առավել ընդգրկուն՝ թիրախավորելով սնուցումը և սննդի կայուն արժեշղթաների ստեղծումը: Միաժամանակ, ՊՀԾ-ն կաջակցի համայնքների, մարզերի, նախարարությունների և ՀՀ կառավարության  ազգային կարողությունների զարգացմանը՝  ազգային քաղաքականությունները, ծրագրերը և համակարգերը բարելավելու նպատակով:

Մեր հաջողությունները

Մեր հաջողությունը մեր թափանցիկությունն ու հաշվետվողականությունն է, փորձառությունը և տեխնիկական աջակցությունը, ներկայությունը մարզերում և այն, որ համապատասխան կերպով ենք հասկանում այն մարդկանց, որոնց հետ համագործակցում ենք: Մեր նվաճումները ներառում են՝

  • մարդկային կապիտալ՝ առավել բազմազան սնուցում դպրոցներում, դրական ազդեցություն ուսուցման վրա, 0.4 տոկոսային կետով աղքատության նվազեցում, 7.1 վերադարձ յուրաքանչյուր ներդրված ԱՄՆ դոլարի համար,
  • համայնքային տնտեսություններ՝ տեղական վաճառքի 5-10% աճ, ներդրումների կանխատեսվող աճ, դրական ազդեցություն տեղական տնտեսական աճի վրա:

ՊՀԾ-Ն Հայաստանում, 1993-2018

Հայաստանի կառավարությունը և ՄԱԿ-ի ՊՀԾ-ն  մեկնարկել են համագործակցությունը 1993 թ-ին: Այս ամուր գործընկերության առաջին տարիների ընթացքում իրականացվել են պարենային  օգնության տարբեր ծրագրեր, որոնք աստիճանաբար վերածվել են համայնքների զարգացման նախաձեռնությունների: 2010 թ. ՀՀ կառավարությունը, ՊՀԾ-ն և նրանց ռազմավարական գործընկերները միավորեցին ջանքերը՝ «Կայուն դպրոցական սնունդ» ծրագիրը վերագործարկելու միջոցով սնուցումը, կրթությունը և սոցիալական պաշտպանվածությունը բարելավելու համար։ Նախաձեռնության համընդհանուր նպատակն ու տեսլականը ազգային «Կայուն դպրոցական սնունդ» ծրագիր ունենալն է: Ներկայումս այն ժամանակակից ծրագիր է, որը լիովին ինտեգրված է երեխաների, նրանց ընտանիքների և համայնքների կյանքում: Ծրագիրը, կանխիկ փոխանցումների եղանակը կիրառելիս, հնարավորություն է տալիս դպրոցներին բազմազան սննդի գնումները կազմակերպել ուղղակիորեն տեղական շուկաներից:  Սա զգալիորեն նպաստում է համայնքներում փոքր պարենարտադրոնղեների կայունության բարձրացմանը, ինչն էլ դրական ազդեցություն է ունենում տեղական տնտեսական աճի վրա:

Ծրագրի օգնությամբ համայնքները, ծնողները, մասնավոր հատվածը, միջազգային և ազգային քաղաքացիական հասարակության կառույցներն առավել մասնակից են դարձել դպրոցական կյանքին: Ծրագրի միջոցով դպրոցները դարձել են եզակի հարթակ և կենսունակ կենտրոններ, որոնք խթանում են ներառականությունը, առողջ ապրելակերպը, սնուցումը և դիմադրողականությունը, և դա ուղղակիորեն նպաստում է Հայաստանում առողջության, կրթության, սոցիալական պաշտպանության և արտադրողականության բարելավմանը:

Գործընկերություն և համագործակցություն

Հայաստանում ՊՀԾ-ն արդյունավետ կերպով համագործակցում է բազմաթիվ շահագրգիռ կողմերի և գործընկերների, մասնավորապես՝ Հայաստանի կառավարության, ՄԱԿ-ի գործակալությունների, դպրոցական երեխաների և նրանց ծնողների, դպրոցների աշխատակազմերի, միջազգային և տեղական դոնորների, գիտական կառույցների, մասնավոր հատվածի, լրատվամիջոցների և այլ կառույցների հետ:

 


Հարակից լուրեր

Կարդացեք ավելին Մեդիա կենտրոնում

Հարակից հրատարակություններ

Կարդացեք ավելին Վիրտուալ գրադարանում