EN | AM

ՄԱԿ-ի մանկական հիմնադրամ


ՅՈՒՆԻՍԵՖ
Մարիան Քլարք-Հաթինգ, ներկայացուցիչ

ՄԱԿ-ի մանկական հիմնադրամ
ՄԱԿ-ի գրասենյակ
Պետրոս Ադամյան փ. 14,
Երևան 0010, Հայաստան
Հեռ.` (374 10) 58 01 74, (374 10) 52 35 46
Ֆաքս` (374 10) 54 38 10
Էլ. փոստ` yerevan@unicef.org 
URL: www.unicef.org/armenia; www.babycef.am 
   http://www.un.am 

Մանդատը

ՅՈՒՆԻՍԵՖը երեխայի իրավունքների գծով համաշխարհային առաջատարն է: Մենք աշխատում ենք ավելի քան 190 երկրներում և տարածքներում մեկ նպատակով, որպեսզի յուրաքանչյուր երեխա ունենա կյանքի լավագույն սկիզբ և կարողանա հաղթահարել աղքատության, բռնության, հիվանդությունների և խտրականության հետևանքով առաջացած խոչընդոտները:

ՅՈՒՆԻՍԵՖի համար երեխայի իրավունքների ապահովումը մարդկության զարգացման համար հիմնաքարային դեր ունի: Մեր ողջ գործունեության ընթացքում մենք առաջնորդվում ենք Երեխայի իրավունքների մասին կոնվենցիայով: Ի դեպ, այս տարի ՅՈՒՆԻՍԵՖը նշում է Կոնվենցիայի 30-ամյակը:

ՅՈՒՆԻՍԵՖ-ը Հայաստանում

ՅՈՒՆԻՍԵՖ-ը Հայաստանում է 1994 թվականից և արդեն 25 տարի է, ինչ աջակցում է Հայաստանի կառավարությանը՝ մշակել և իրագործել բարեփոխումներ՝ ուղղված Հայաստանի երեխաների իրավունքների իրականացմանը խոչընդոտող բացերի վերացմանը՝ հատուկ ուշադրություն դարձնելով ամենակարիքավոր և խոցելի երեխաներին:

Կոնվենցիայի 30-ամյակը և Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖի գործունեության 25-ամյակը կարևոր առիթ են տոնելու երեխայի իրավունքների ապահովման ուղղությամբ մի շարք կարևոր ձեռքբերումներ: Վերջին երկու տասնամյակների ընթացքում ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործունեությունը նպաստել է, որպեսզի՝

  • Կիսով չափ կրճատվի մանկական մահացությունը՝ մինչև 5 տարեկան երեխաների շրջանում,
  • Պատվաստումների միջոցով երեխաները պաշտպանվեն կանխարգելելի հիվանդություններից (տոկոսային ծածկույթը՝ 90%),
  • Վերացվի կարմրուկը, մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցումը և երկրին շնորհվի պոլիոմիելիտից զերծ երկրի կարգավիճակ,
  • Աղի համընդհանուր յոդացման արդյունքում վերացվի օրգանիզմում յոդի անբավարարությունը,
  • Ընդլայնվի նախադպրոցական կրթության հասանելիությունը,
  • Զարգանա ներառական կրթության համակարգը հաշմանդամություն ունեցող և չունեցող երեխաների համար,
  • Աղետների ռիսկի նվազեցումը և արտակարգ իրավիճակներին պատրաստվածությունը ընդգրկվեն կրթության ազգային ռազմավարության մեջ,
  • Ձևավորվի խնամատար ընտանիքի ինստիտուտը՝ ծնողական խնամքից զրկված երեխաների համար,
  • 75 տոկոսով կրճատվի շուրջօրյա և ուղղիչ հաստատություններում պահվող երեխաների թիվը:

2016-2020թթ. ընթացքում ՅՈՒՆԻՍԵՖ-ը ջանք չի խնայելու, որպեսզի՝

  • Որակյալ և ներառական առողջապահական և սնուցման ծառայությունները հասանելի դառնան 0-6 տարեկան կարիքավոր աղջիկների ու տղաների և նրանց ընտանիքների համար,
  • Հաշմանդամություն ունեցող երեխաները ներառվեն հասարակության մեջ, իրացնեն որակյալ կրթություն ստանալու իրենց իրավունքը և օգտվեն վերականգնողական ծառայություններից,
  • Կրթությունից դուրս մնացած երեխաները ընդգրկվեն կրթական համակարգի մեջ,
  • Յուրաքանչյուր երեխա ընտանեկան միջավայրում մեծանալու հնարավորություն ունենա,
  • Դպրոցները, ընտանիքներն ու համայնքները ձեռք բերեն արտակարգ իրավիճակներին դիմակայելու հմտություններ,
  • Դատական համակարգը երաշխավորի երեխայի լավագույն շահը,
  • Երկրում գործի երեխայի իրավունքների մշտադիտարկման համակարգ:

Այս օրակարգը կազմված է՝ ի կատարումն Հայաստանի զարգացման 2014-2025թթ. զարգացման ռազմավարության, ինչպես նաև՝ մարդու իրավունքների, երեխայի իրավունքների պաշտպանության, կրթության և աղետների ռիսկի նվազեցմանը վերաբերող մի շարք այլ ազգային ծրագրերի և ռազմավարությունների։  


Հարակից լուրեր

Կարդացեք ավելին Մեդիա կենտրոնում

Հարակից հրատարակություններ

Կարդացեք ավելին Վիրտուալ գրադարանում