Վերջին հրապարակումները
14 հունվարի 2025
Կայուն ապագայի խթանումը Հայաստանում․ Հողերի կայուն կառավարման նախաձեռնությունների դերը
18 դեկտեմբերի 2024
Միգրացիայի միջազգային կազմակերպությունը և Կորեայի միջազգային համագործակցության գործակալությունը մեկնարկել են Հայաստանում և Լիբանանում միաժամանակ իրականացվող ծրագիր՝ ուղղված հակամարտությունից տուժած համայնքների կենսապահովմանը
28 նոյեմբերի 2024
Ծառատունկ Վանաձորի անտառտնտեսությունում․ Տեսական գիտելիքի ամրապնդում պրակտիկայի միջոցով
Վերջին հրապարակումները
Կայուն զարգացման նպատակները Հայաստանում
Թվով երկրորդ այս համաժողովը արդեն դարձել է մի ձևաչափ, որով նախարարությունը հրավիրում է զարգացման գծով իր գործընկերներին քննարկելու առաջընթացը, առկա խնդիրները, լսելու փորձագիտական եզրակացությունները, երկխոսության միջոցով առաջարկներ ստանալու և համադրելու ռեսուրսները հետագա քայլերի համար։
Միջոցառմանը բացման արարողությանը ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը Նախարար Ժաննա Անդրեասյանը, ողջունելով ներկաներին, ընդգծել է կրթության ոլորտում կարևոր անելիքների շուրջ քննարկումների հնարավորությունը, ինչպես նաև շնորհակալություն հայտնել Եվրոպական միության գործընկերներին համատեղ ջանքի համար: Անդրադառնալով համաժողովի վայրի ընտրությանը՝ Ժաննա Անդրեասյանը նշել է, որ այն պատահական չէ ընտրված. «Հանրակրթության ոլորտի կարևորագույն բարեփոխումները և հանրակրթության չափորոշչի փորձարկումը սկսել ենք հենց Տավուշի մարզից, և դրանք բոլորովին հեշտ ժամանակներ չէին: Երբ ամբողջ աշխարհը համավարակի պայմաններում կրթության շարունակականության խնդիր էր փորձում կարգավորել, կարծես խենթություն էր այդ պայմաններում բարեփոխումների գործընթաց մեկնարկելը: Այդ դժվարությունների համատեքստում կարողացանք գործընթացը մեկնարկել, և դա, իհարկե, համատեղ աշխատանք էր, որովհետև հանրակրթության չափորոշչի բարեփոխումների ծրագիրն իրականացրել ենք Եվրոպական միության գործընկերների և Համաշխարհային բանկի աջակցությամբ»:
Անդրադառնալով ոլորտի կարևոր թիրախներին՝ Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է ուսուցչի մասնագիտության գրավչության բարձրացման նպատակով Կառավարության իրականացրած ծրագրերը, որոնք վերաբերում են ուսուցիչների ատեստավորմանը, վարձատրության բարելավմանը և մասնագիտական զարգացմանը: Նրա խոսքով՝ այս քաղաքականությունների արդյունքում նախորդ տարի համակարգում գրանցվել է ավելի քան 3 հազար նոր ուսուցչի մուտք դպրոց։«Մարդիկ արձագանքում են իրականացվող քաղաքականությանը, և ուսուցչի մասնագիտությունը դրանով իսկ դառնում է շատ ավելի գրավիչ: Հատկապես ուրախալի է, որ դպրոց նոր մուտք գործած ուսուցիչների շրջանում մեծ համամասնություն են կազմում երիտասարդները. մինչև 40 տարեկան ուսուցիչները կազմում են նոր մուտք գործած ուսուցիչների շուրջ 60 տոկոսը, ինչը բավականին լուրջ թիվ է: Կարևորում եմ նաև, որ նոր ուսուցիչների շուրջ 56 տոկոսն աշխատում է գյուղական դպրոցներում. սա նշանակում է, որ մեր առանձին թիրախային ծրագրերը, որոնք ուղղված էին հենց այս խնդիրների կարգավորմանը, տալիս են իրենց առաջին արդյունքները:
«Եվրոպական միությունը մեծ ներդրումներ է կատարել հօգուտ Լոռու, Տավուշի, Շիրակի, ինչպես նաև Սյունիքի մարզերի կրթության, և մեզ համար սա կարևոր ներդրում է մարդկային կապիտալի զարգացման և Հայաստանի Հանրապետության դիմակայունության ամրապնդման տեսանկյունից։ Մենք աջակցել ենք ԲՏՃՄ (STEM) լաբորատորիաների գործունեությանը, ներդրումներ ենք կատարել միջնակարգ դպրոցների և նախակրթարանների վերակառուցման, ինչպես նաև ոչ ֆորմալ կրթության և արտադասարանային պարապմունքների ուղղությամբ: Այս բոլոր ուղղություններով և
կրթությունից անդին շատ կարևոր է շարունակել ներգրավել երիտասարդներին, որպեսզի նրանք հնարավորություն ունենան նշանակալից դեր ստանձնելու և նպաստելու քաղաքականությունների մշակմանը, քանզի այն քաղաքականությունը, որ մշակվում է այսօր անմիջական կերպով անդրադառնալու է նրանց ապագա կյանքի վրա»,- ընդգծեց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը՝ կարևորելով ոլորտում բազմակողմանի գործընկերության շարունակականությունը։
«Այն, ինչ կրթության մեջ հաջողություն էր համարվում, հիմնովին այլ է մեր օրերում. այսօր խոսքը վերաբերում է նրան, որ օգնենք երեխաներին զարգացնել իրենց ինքնությունը, ճանաչողական, սոցիալական և էմոցիոնալ հմտությունները, որոնք անհրաժեշտ են նրանց իրենց հասարակությունը ձևավորելու համար: Կարևոր է այս երկու մոտեցումները բալանսավորել երեխաներին հիմնավոր գիտելիքներ և կարողություններ ուսուցանելիս։
Հայաստանը առաջընթաց է արձանագրել երկու ուղղությամբ, որի մասին նշվել է ՄԱԿ-ի երեխայի իրավունքների կոմիտեի վերջին Եզրափակիչ դիտարկումներում»,- նշել է Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցչի պաշտոնակատար Սիլվիա Մեստրոնին՝ ընդգծելով, որ ՅՈՒՆԻՍԵՖ-ը կշարունակի աջակցել Հայաստանում կրթական բարեփոխումների իրականացմանը, այդ թվում տրամադրելով տեխնիկական աջակցություն «Հայաստան-ԵՄ կրթական երկխոսության» շրջանակում։
Համաժողովին կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսյա Սվաջյանը ներկայացրեց հանրակրթության և վաղ մանկական կրթության գծով բարեփոխումների առաջընթացը: Վերջին տարում ստեղծվել է մենթոր մանկապարտեզների ցանկ, որի համաձայն իրականացվել են առցանց և առկա ձևաչափերով վերապատրաստումներ մենթոր մանկապարտեզների կողմից իրենց կցվաց մանկապարտեզների համար։ Այլ ձևաչափով նաև տրամադրվել է շարունակական աջակցության, որը կարևոր դեր է ունեցել չափորոշչի արդյունավետ ներդրման համար։
Վերջին տարվա ընթացքում շուրջ հինգ-վեց անգամ հավաստագրում է իրականացվել մանկապարտեզների տնօրենների համար, որը դրական է անդրադարձել կառավարման որակի վրա։ Դրան զուգահեռ, լիցենզավորվել են բազմաթիվ մասնավոր մանկապարտեզներ։ Հանրակրթության ոլորտում տեղի են ունեցել մի շարք փոփոխություններ՝ կրթության կազմակերպումից մինչ գնահատման համակարգը, դասագրքերի մշակում, մասնագիտական կարողությունների զարգացում և այլն։ Տավուշի մարզում ավարտական քննությունները երեք կրթական մակարդակներում արդեն կազմակերպվել են նոր կերպով։ Թեև արձանագրվել են բազմաթիվ խնդիրներ, դպրոցների փորձը նաև փաստում է, որ այն նպաստել է աշակերտների ստեղծագործ կարողությունների արտահայտմանը։ Մի շարք դպրոցներում արդեն առկա են խմբակներ, կատարվում է նախագծային ուսուցում, որը դրական է անդրադարձել ուսուցչի ընդհանուր ծանրաբեռնվածության, ինչպես նաև սովորողների ուսումնական մոտիվացիայի վրա։ Ամենակարևոր գործընթաց է հանդիսացել դասագրքերի ստեղծումը։ Ըստ նախարարի տեղակալի՝ այդ գործընթացում հետաքրքրություն են հայտնել ներգրավվելու բազմաթիվ նոր կազմակերպություններ, և որքան մեծ լինի մրցակցությունը, այնքան արդյունքներն էլ լավը կլինեն։ Դեռևս չլուծված է մնում ավագ դպրոցի դասագրքերի խնդիրը, մասնավորապես՝ ավագ դպրոցի պատմության դասագրքի հարցը։
Այս տարի ներդրվել է ուսուցչի կարիքի գնահատման հիման վրա վերապատրաստումների համակարգ, որը ավելի թիրախային կդարձնի մասնագիտական կարողությունների զարգացման ծրագիրը։ Տարեկան շուրջ 1500 մանկավարժ անցնում է վերապատրաստում, այդ թվում մանկավարժահոգեբանական ուղղություններով, օրինակ՝ կրթության առանց բռնության և բուլինգի։ 3903 ուսուցիչ արդեն ատեստավորվել է կամավոր ատեստավորման համակարգով և ստանում է ավելի բարձր աշխատավարձ։
ՅՈՒՆԻՍԵՖ-ի և Այբ կրթական հիմնադրամի հետ համատեղ և ԵՄ ֆինանսավորմամբ նախարարությունը նաև իրականացնում է կրթության կառավարման և առաջնորդության վերապատրաստումների ծրագիր դպրոցների տնօրենների շուրջ 60 հավակնորդների համար։ ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ համատեղ նաև իրականացվում է հատուկ դպրոցների վերափոխման ծրագիր, որը պիլոտային փուլում է։ Վաղ մանկական ուսումնառության և հանրակրթության թեմաներից բացի համաժողովի մասնակիցները քննարկեցին միջին մասնագիտական և բարձրագույն կրթության շուրջ բարեփոխումների ընթացքը, ծանոթացան կրթության արագ դիագնոստիկ հետազոտության նախնական տվյալներին, ինչպես նաև վերանայվեց Հայաստանի Հարապետության կրթության զարգացման ռազմավարության գործողությունների պլանը։
Վերապատրաստման մասնակիցները ծանոթացան Զեների ստանդարտի բնութագրերին ու գործնական լաբորատոր կիրառմանը։ Գործնական փուլը ներառում էր Զեների ստանդարտի կիրառմամբ թվանշային մուլտիմետրների բնական չափման, չափման այս տեսակի անորոշության հաշվարկներին և բազմաֆունկցիոնալ տրամարափիչների բնական չափմանը։ Միջազգային փորձագետի հետ համատեղ, ՍՉԱՄ-ի անձնակազմը մշակեց թվանշային մուլտիմետրների և բազմաֆունկցիոնալ տրամաչափիչների բնական չափման ընթացակարգ։«Աջակցություն որակի ենթակառուցվածքին Հայաստանում» ծրագիրն իրականացնում է ՄԱԱԶԿ-ը՝ Եվրոպական միության ֆինանսավորմամբ։ Ծրագրի հիմնական նպատակն է զարգացնել Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմնի (ՍՉԱՄ) կարողությունները՝ շահառուներին միջազգայնորեն ընդունելի չափագիտական ծառայություններ մատուցելու համար։ Հայաստանի չափագիտության համակարգի իրավական, կառուցվածքային և տեխնիկական կարգավորումների բարելավման միջոցով ծրագիրը նպաստում է համակարգի արդիականացմանը՝ խթանելով տնտեսական դիվերսիֆիկացիան և առևտրի մրցունակության բարձրացումը, ինչը համահունչ է ԵՄ-ի հետ ստորագրված «Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով» (CEPA) Հայաստանի ստանձնած հանձնառություններին:
Ասոցիացիայի կանայք՝ Ալինան, Վարդուհին, Անահիտը, Աննան և Լուսինեն, յուրաքանչյուրն իր կարողությունն ու փորձառությունն է բերել խմբին:
Համախմբված ընդհանուր նպատակի համար՝ նրանք վճռական են բարելավելու իրենց կյանքը և իրենց ընտանիքների ապագան՝ լոբու աճեցման և վաճառքի միջոցով: Ասոցիացիան ստեղծվել է ՄԱԶԾ-ի և ՊԳԿ-ի կողմից իրականացվող «Տեղական դերակատարների զորեղացում հանուն Լոռու և Տավուշի մարզերի զարգացման» ծրագրի (LEAD4Lori and Tavush) շրջանակներում:
ՊԳԿ-ի աջակցությամբ այս ծրագրի միջոցով կանայք ձեռք բերեցին բիզնեսի կառավարման և մարքեթինգի հմտություններ, մասնակցեցին կապեր հաստատելուն ուղղված միջոցառումներին, որոնց շնորհիվ նրանք հնարավորություն ունեցան փոխանակել գիտելիքներն ու փորձը ի նպաստ ընդհանուր շահի: Կանանց կողմից ձևավորված այս ասոցիացիան իրենից ներկայացնում է ապահով հարթակ, որտեղ այդ կանայք կարող են կիսվել գիտելիքներով, սատարել միմյանց և ձեռք ձեռքի տված աշխատել գյուղատնտեսության մեջ իրենց առջև ծառացած մարտահրավերները հաղթահարելու համար:
Հզորացում՝ գործընկերներին աջակցելու միջոցով
Հայ ականավոր բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանի պես, Բերդի կանայք էլ կարևորում են միասնության ուժը: Ասոցիացիայի յուրաքանչյուր անդամ աջակցում է մյուսին՝ համատեղ աշխատանքի, փորձի փոխանակման, թե դժվար ժամանակներում պարզապես միմյանց լսելու միջոցով:
Մոտենալով առաջին համատեղ բերքահավաքին, այս կանայք փաստում են, որ համատեղ ոչ միայն լոբի են մշակում, այլև ընկերություն են անում ու
կառուցում միմյանց սատարելու համակարգ, որը կոփում է նրանց և՛ անհատապես, և՛ հավաքականորեն: Ասոցիացիայի անդամներից Անահիտն իր օրը սկսում է առավոտյան ժամը 4:30-ին, նա վստահեցնում է, որ իր արտերը խնամելիս միայնակ չէ ջանք գործադրում: Ալինան, Լուսինեն, Աննան և Վարդուհին թեև աշխատում են իրենց սեփական հողակտորների վրա, սակայն կապված են միմյանց հետ
հանուն ընդհանուր նպատակի։ Նրանք գիտեն, որ հույս դնելով միմյանց վրա՝ կարող են հաղթահարել հողերի մասնատվության և ձեռքով աշխատելու խնդիրները, որոնք հակառակ դեպքում կարող են դանդաղեցնել իրենց բերք ստանալու ընթացքը: Քույրության այս ուժեղ զգացումն է, որ սնուցում է նրանց տոկունությունն ու հաջողության հասնելու վճռականությունը:Միասին հաղթահարել մարտահրավերները
Մարտահրավերները, որոնց բախվում են կանայք, միայն իրենցը չէ: Որպես խումբ, նրանք բախվում են արտադրության փոքր ծավալների սահմանափակումներին և լոբի մշակության աշխատատար բնույթին: Միմյանց աջակցելով նրանք հաղթահարում են այս խոչընդոտները՝ համատեղ գտնելով ստեղծագործական լուծումներ: Ասոցիացիայի հիմնումը թույլ է տալիս նրանց կիսել ռեսուրսները, նվազեցնել ծախսերը և վստահություն ձեռք բերել, նրանք պատրաստվում են ապագային: Միավորելով իրենց ուժերը և աշխատելով որպես թիմ՝ կանայք վերացնում են այն պատնեշները, որոնք խանգարում էին նրանց մուտք գործել ավելի մեծ շուկաներ: Նրանց փոխադարձ աջակցությունը դուրս է գալիս դաշտերում միմյանց հետ աշխատելու սահմաններից։ Նրանք պայմանագրեր են կնքել մարզային սուպերմարկետների հետ և արտահանման տարբերակներ են ուսումնասիրում, քանի որ մեծացնում են իրենց արտադրությունը: Լոբու մաքրման կենտրոն ստեղծելու ծրագրերով ասոցիացիան իր ործունեությունը համապատասխանեցնում է շուկայի պահանջներին՝ ապահովելով իր լոբու արդյունավետ մաքրումն ու փաթեթավորումը: Առաջընթացի այս քայլերը հնարավոր չէին լինի առանց կոլեկտիվ վճռականության, ինչը վկայում է այն մասին, թե ինչի կարող են հասնել կանայք, երբ նրանք աշխատեն միասին:Զարգացման ընդհանուր տեսլական
«Բերդի լոբի» կանանց ասոցիացիան միայն անհատական հաջողությունների մասին չէ. դա տարածաշրջանի բոլոր կանանց համար հնարավորություններ ստեղծելու մասին է: Քանի որ նրանք նախատեսում են ընդլայնել իրենց գործունեությունը, նրանք նախատեսում են ավելի շատ կին ֆերմերներ ներգրավել իրենց գործում։ ՊԳԿ Հայաստանի և տեղական ՀԿ-ների աջակցությամբ նրանք կառուցում են ապագա, որտեղ կանայք գյուղատնտեսության ոլորտում առանցքային դերակատարներ են՝ նպաստելով ինչպես տնտեսական աճին, այնպես էլ համայնքների զարգացմանը:
Բերդի կանայք իրենց տեսլականի շնորհիվ ստեղծում են մի միջավայր, որտեղ լսվում է կանանց ձայնը, գնահատվում է նրանց ներդրումը և լիովին իրացվում է նրանց ներուժը: Այս պատկանելության զգացումը, իմանալու, որ նրանք ավելի մեծ բանի մաս են կազմում, խթանում է հաջողության հասնելու նրանց վճռականությունը: Ինչպես նրանց մշակած լոբիներն են արմատանում և աճում, այնպես էլ նրանց վստահությունն ու անկախությունը:Միասին հանուն ավելի պայծառ ապագայի
«Բերդի լոբի» կանանց ասոցիացիայի պատմությունը համերաշխության և փոխադարձ աջակցության պատմություն է։ Այս կանայք միավորվել են ոչ միայն լոբի աճեցնելու համար այլ նաև միմյանց հզորացնելու։ Նրանք հասկանում են, որ իրենց հաջողությունը փոխկապակցված է և միմյանց աջակցելով ստեղծում են ավելի պայծառ ապագա իրենց և համայնքի համար։ Այս նախաձեռնությունը լավ օրինակ է այն բանի, թե ինչպես կանայք, երբ միավորված են, կարող են փոփոխություն մտցնել գյուղական համայնքների տնտեսություններում: Իրենց ընկերակցության միջոցով նրանք ոչ միայն բարելավում են իրենց ապրուստի միջոցները, այլև ոգեշնչում են տարածաշրջանի այլ կանանց՝ համախմբվել և ուժ գտնել իրենց ընդհանուր փորձառության մեջ: Նրանց պատմությունը հիշեցնում է, որ երբ կանայք աշխատում են միասին, նրանք կարող են հաղթահարել նույնիսկ ամենադժվար խոչընդոտները: Յուրաքանչյուր անցնող սեզոնի հետ այս կանանց միջև կապերն ավելի են ամրանում, և նրանք միասին կերտում են տոկունության, համագործակցության և հզորացման ժառանգություն՝ կին ֆերմերների ապագա սերունդների համար: Այս հրատարակությունը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ։ Դրա բովանդակությունը բացառապես ՊԳԿ-ի պատասխանատվությունն է և պարտադիր չէ, որ արտահայտի Եվրոպական միության տեսակետները:
«Սիրում եմ այս աշխատասեր արարածներին, որոնք միմյանց առաջնորդում են դեպի լավագույն ծաղկունքը, ինչն էլ վկայում է իրենց թիմային աշխատանքի և ճկունության մասին։ Հաճույք եմ ստանում նրանից, որ հավաքում եմ արևից հյութացած մեղրը, որն արդյունքն է լավ մեղվապահության և տնտեսվարության, ինչն էլ պահանջում է ժամանակ և հմտություններ», - նկատեց Տիգրանը փայլն աչքերում։ ԱՄՆ Պետդեպարտամենտի Բնակչության, փախստականների և միգրացիայի բյուրոյի (PRM) աջակցությունը, ինչպես նաև Միգրացիայի միջազգային կազմակերպության ծրագիրը հնարավորություն է ընձեռել Տիգրանին տրամադրել 22 փեթակ մեղուներով: Բիզնեսը լավ է զարգանում, մեղրի վաճառքն աճում է, և Տիգրանը մտածում է բիզնեսն ավելի ընդլայնել՝ նոր փեթակներ գնելով:2024 թվականից ի վեր ՄՄԿ-ն աջակցություն է ցուցաբերել Հայաստանում ավելի քան 15 բիզնեսի։ Այս նախաձեռնությունը իրականացվում է «Օժանդակելով ՄՄԿ-ի Փախստականների արձագանքման ծրագրի գործողություններին Հայաստանում» շրջանակներում՝ աջակցելու կառավարության ջանքերին՝ փախստականներին պաշտպանություն ապահովելու, իրենց հիմնական կարիքները բավարարելու և սոցիալ-տնտեսական ընդգրկումը խթանելու համար: Նախատեսվում է ընդլայնել աջակցության շրջանակը, ներառելով ինչպես գյուղատնտեսական, այնպես էլ ոչ գյուղատնտեսական բիզնեսներ: Ակնկալվում է, որ աջակցությունը ավելի քան 100 աշխատատեղ կստեղծի՝ ապահովելով փախստականների համար ապրուստի միջոցներ, ինչպես նաև կբարելավի նրանց աշխատանքային պայմանները:
գերօգտագործումը (արտեզյան հորեր), հողերի աղտոտումը, ինչպես նաև հանքարդյունաբերությունը, քաղաքաշինությունն ու ճանապարհաշինությունը: Հայաստանում հողերի դեգրադացումը կարևորագույն խնդիր է, որն ազդում է ոչ միայն գյուղատնտեսական արտադրողականության, այլև էկոհամակարգերի ընդհանուր առողջության վրա: Հողերի դեգրադացման շարունակական մարտահրավերներից բացի, կլիմայի փոփոխությունն է մեծացնում Հայաստանի գյուղատնտեսության ոլորտի ռիսկերը՝ կանխարգելիչ միջոցներ չձեռնարկելու պարագայում էլ ավելի սրելով այս խնդիրները: Որպես լուծում առաջարկվում է հողերի դեգրադացման չեզոքության հասնելը, քանի որ այն հավասարակշռում է հողերի դեգրադացումը հողերի վերականգնման հետ՝ կանխելով հետագա վնասները, միաժամանակ վերականգնելով դեգրադացված տարածքները: Այս մոտեցումն օգնում է պահպանել կամ բարելավել հողային ռեսուրսների արտադրողականությունը և դիմակայունությունը, աջակցում է կայուն գյուղատնտեսական պրակտիկաներին և մեղմացնում է կլիմայի փոփոխության բացասական հետևանքները: Հայաստանը 123 երկրներից մեկն է, որոնք լծվել են հողերի դեգրադացիայի չեզոքության հասնելու գործին: Գլոբալ ջանքերին աջակցելու նպատակով, Հայաստանը 2021 թ․ հաստատել է հողերի դեգրադացիայի չեզոքացման ծրագիրը, որում նշվում է, որ Հայաստանում հողերի դեգրադացիայի չեզոքացմանը հասնելու համար ազգային կամավոր գլոբալ նպատակն է մինչև 2040 թ․ հողում օրգանական ածխածնի պաշարները (ստորգետնյա և վերգետնյա) ավելացնել 1.5%-ով՝ 2015 թ․ իրավիճակի համեմատ:Հողերի դեգրադացիայի հրատապ խնդրին ի պատասխան՝ Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը (ՊԳԿ) աջակցում է Հայաստանի կառավարությանը՝ «Հողերի դեգրադացիայի չեզոքացման համատեքստում Հայաստանի պատրավորությունների կատարում հողային ռեսուրսների կայուն կառավարման եւ դեգրադացված լանդշաֆտների վերականգնման միջոցով» ծրագրի միջոցով։ Ծրագիրը ֆինանսավորվում է Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի (ԳԷՀ) կողմից և իրականացվում է Միավորված ազգերի կազմակերպության Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) կողմից՝ ՀՀ շրջակա միջավայրի նախարարությանն առընթեր Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակի հետ համատեղ:2022 թ․ մեկնարկած այս ծրագիրը նպատակ ունի աշխատանք իրականացնել հողերի կայուն կառավարման պրակտիկայի հաստատման ուղղությամբ, որը խթանում է հողի արդյունավետ օգտագործումը՝ միաժամանակ վերականգնելով դեգրադացված լանդշաֆտները: Սա ներառում է հողօգտագործման համապարփակ պլանավորման ռազմավարությունների մշակում և քաղաքականության ուղղությունների համադրում՝ ինչպես ազգային, այնպես էլ ենթաազգային մակարդակներում՝ լավ կառավարում ապահովելու համար:
Այս ծրագիրը առաջնորդվում է լանդշաֆտային մոտեցմամբ՝ ԳԷՀ-ի տեսլականին համահունչ՝ խթանելու կայուն ինտեգրված լանդշաֆտները՝ հասնելու հողերի դեգրադացիայի չեզոքության: Որպես իր ջանքերի մի մաս, ՊԳԿ ծրագիրը նախատեսում է 4,000 հեկտար դեգրադացված խոտհարքների վերականգնում և հողերի կայուն կառավարման պրակտիկայի իրականացում 66,000 հեկտար տարածքի վրա Լոռու և Սյունիքի մարզերի թիրախային տարածաշրջաններում: Այս նախաձեռնության առանքային ասպեկտներից է հողերի կայուն կառավարման նորարարությունների խթանումը՝ դիմակայունությունը և արտադրողականությունը բարձրացնելու նպատակով: Անցած տարվա ընթացքում Թումանյանի և Սիսիանի համայնքների գյուղացիները զգացել են հողերի կայուն կառավարման պրակտիկայի շոշափելի օգուտները: Ծրագիրն աջակցել է 300 հեկտար դեգրադացված վարելահողերի բարելավմանը, որտեղ մշակվել են տեղական տեսակներ, ինչպիսիք են կորնգանը, առվույտն ու տարբեր հացահատիկներ: Նախնական բերքահավաքը խոստումնալից բերքատվություն է նախանշում՝ գյուղացիներին ապահովելով ոչ միայն սննդով, այլև եկամտի կայունությամբ։
Ավանդական մշակաբույսերից բացի, ծրագիրը ներկայացրել է բանջարեղենի բազմազան մշակություն: Շահառուները ստացել են լոլիկի, կծու և քաղցր պղպեղի, սմբուկի, հազարի, բրոկոլիի և վարունգի 34,000 սածիլ: Բանջարեղենը գերազանց է աճել վերականգնված հողերում, և գյուղացիները սկսել են հաջողված բերքահավաք տեսնել: Այս բարձրարժեք մշակաբույսերի ներմուծումը ոչ միայն բազմազանեցնում է գյուղատնտեսական
արտադրանքը, այլև բարելավում է սննդանյութերի հասանելիությունը տեղական սննդակարգում: Ծրագիրն աշխատում է նաև մեղվաբուծության արժեշղթայի վրա, որը կնպաստի դեգրադացված հողերի վերականգնմանը, կենսաբազմազանության ավելացմանը և տեղական համայնքների եկամուտների բարելավմանը: Ծրագիրը զգալի առաջընթաց է արձանագրել մեղվաբուծության ոլորտում՝ գյուղացիներին տրամադրելով 120 մեղվափեթակ՝ անհրաժեշտ գործիքներով հանդերձ, ինչը նրանց հնարավորություն է տալիս միասին աշխատել և հիմք է ստեղծում կոոպերատիվների ձևավորման համար: 2024 թ օգոստոս-սեպտեմբերին իրականացված մեղրի առաջին
բերքահավաքը ցույց տվեց գյուղացիների բավարարվածության բարձր մակարդակը: Գյուղատնտեսական պրակտիկայում մեղվաբուծության ներառումը նպաստում է կենսաբազմազանությանը և բարելավում մշակաբույսերի փոշոտումը՝ հետագայում բարձրացնելով ընդհանուր բերքատվությունը:
Ծրագրին զգալի ծավալի ֆինանսավորում է տրամադրում Հայաստանի կառավարությունը։ Դասընթացներն ու ծառատունկը կազմակերպվել էր «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի և Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Սիսիանի մասնաճյուղի կողմից համատեղ իրականացվող «Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի շահառու Գորիսի ավագ դպրոցների սաների համար: Մարդկային կապիտալի զարգացմանն ուղղված «Հորիզոններ» դուալ կրթական ծրագրով մշակվել և հանրակրթական ուսումնական հաստատություններում ներդրվել է կրթական նոր մոդել, որի շրջանակում սովորողները ստացած տեսական գիտելիքներն ամրապնդում են տեղական ընկերություններում գործնական աշխատանքներ իրականացնելով: Դասընթացների հիմնական թեմաներն էին տնկիների արտադրությունը, էներգաարդյունավետությունը և վերականգնվող էներգիայի տեխնոլոգիաները անտառների կայուն կառավարման համար։ Հատուկ ուշադրություն է դարձվել անտառների կառավարմանը և բնապահպանական նախաձեռնություններին կանանց ներառման և իրենց ասնակցությունը խթանելու մոտեցումների ներկայացմանը:
Դասընթացից հետո ավագ դպրոցի շուրջ 70 երեխաներ և ուսուցիչներ մասնակցեցին ծառատունկի գործնական աշխատանքներին ՊԳԿ սածիլների արտադրության մասնագետ Նաիրա Գասպարյանի ուղղորդման ներքո։ Տիկին Գասպարյանը ցուցադրեց տնկման համար անցքեր պատրաստելու պատշաճ տեխնիկան՝ ապահովելով տնկիների աճի համար ճիշտ խորությունը և տարածությունը: Նա ներկայացրեց նաև առողջ անտառների վերականգնման համար ճիշտ տնկիների ընտրության և դրանք ճիշտ տնկելու առանձնահատկությունները։ Այս գործնական աշխատանքի միջոցով երեխաները ծանոթացան անտառների վերականգնման հիմքում ընկած մոտեցումների և նորատունկ ծառերի համար պահանջվող երկարատև խնամքի առանձնահատկություններին: Այս համագործակցությունը նպատակ ունի ոգեշնչել երիտասարդությանը էլ ավելի ակտիվ դերակատարում ունենալ շրջակա միջավայրի և անտառների պահպանության գործում: Տեսական կրթության և գործնական աշխատանքի համադրումը թույլ է տալիս երիտասարդ սերնդին հաղորդել անհրաժեշտ գիտելիքներ և փորձ ապագայում ավելի կայուն և ավելի կանաչ Հայաստան կերտելու համար:
ՍՉԱՄ-ի լաբորատորիաները ներառում են չորս հիմնական ուղղություն՝Էլեկտրականություն, ժամանակ ու հաճախականությունՈւժի մոմենտ ու ճնշումԱնկյունագծային (երկարություն)Քիմիական Այս լաբորատորիաները հագեցած են ժամանակակից չափագիտական սարքավորումներով, որոնք կհզորացնեն ՍՉԱՄ-ի կարողությունները՝ ապահովելով բարձր ճշգրտությամբ ծառայություններ պետական և մասնավոր ոլորտների համար։ Նոր հնարավորությունները մեծապես կնպաստեն չափումների հետագծելիության ապահովմանը՝ աջակցելով հայկական արտադրողներին համապատասխանել միջազգային ստանդարտներին և խթանելով նորարարությունը և զարգացումը երկրում։ Լաբորատորիաները նաև կսպասարկեն փորձարկման լաբորատորիաներին և վկայագրման հաստատություններին՝ ապահովելով դրանց ծառայությունների հուսալիությունն ու ճշգրտությունը։
ՀՀ էկոնոմիկայի նախարար պարոն Գևորգ Պապոյանն ընդգծեց, որ այս լաբորատորիաները կարևոր քայլ են Հայաստանի որակի ենթակառուցվածքը զարգացնելու ուղղությամբ։ Նա նշեց, որ դրանք կնպաստեն արդյունաբերական ցուցանիշների բարելավմանը և հայկական արտադրանքների մրցունակության աճին միջազգային շուկայում: Գոհունակությամբ նշում եմ, որ Հայաստանի Հանրապետության չափագիտական կարողությունների հզորացումը նոր հնարավորություններ է ստեղծում մեր երկրի համար՝ արտահանման դիվերսիֆիկացիայի շրջանակներում որակի նոր ստանդարտների առաջմղման, ինչպես նաև ապրանքների և ծառայությունների որակի բարձրացման ուղղությամբ»: Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը նշեց. «Լաբորատորիաների բացումն այսօր նշանակալի ձեռքբերում է նորարարության ոլորտի համար, և մեծ առաջընթաց՝ Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմնի չափագիտության միջազգայնորեն ճանաչված ծառայություններ մատուցելու կարողությունների ընդլայնման ուղղությամբ։ Չափագիտությունը կարևոր դեր ունի ապրանքների և ծառայությունների որակի և հուսալիության ապահովման գործում, ինչը հիմնարար սկզբունք է արդյունաբերական և տեխնոլոգիական զարգացման, առևտրի դիվերսիֆիկացման և քաղաքացիների բարեկեցության համար: Այս օգնությունը նպաստում է Հայաստանի համար ԵՄ Տնտեսական և ներդրումային պլանի (EIP) իրականացմանը, որը երկրի տնտեսական աճին, կայուն զարգացմանն ու բարեկեցությանն ուղղված համապարփակ նախաձեռնություն է։ ՄԱԱԶԿ-ի գլխամասային գրասենյակի ներկայացուցիչ պարոն Բեռնար Բաուն հավելեց․ «Հավատում ես տեսնելով, սա հատկապես ճիշտ է, երբ խոսքը վերաբերում է այսպիսի ժամանակակից լաբորատորիաների բացմանը։ Մենք հիմա ականատեսն ենք այն տեխնոլոգիաների, որոնք սահմանելու են Հայաստանի չափագիտության ծառայությունների ապագան»:
Այս նշանակալի հաջողությունը ոգեշնչում է ապագա ծրագրերի իրականացմանը, որն հնարավոր դարձավ ԵՄ-ի, ՄԱԱԶԿ-ի և մեր ազգային գործընկերների՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության և Ստանդարտների և չափագիտության ազգային մարմնի երկարատև և բացառիկ համագործակցության շնորհիվ։ Ես վստահ եմ այս լաբորատորիաների հաջողության մեջ և այն երկարատև ու կայուն ազդեցության վրա, որը այս նախագիծը կունենա երկրի զարգացման համար։Պարոն Ժիրայր Էդիլյանը, ՄԱԱԶԿ-ի ներկայացուցիչը Հայաստանում, խոսեց որակի և չափագիտության դերի մասին՝ ընդգծելով միջազգային գործընկերությունների կարևորությունը։ Լաբորատորիայի բացման արարողությունից հետո կազմակերպվեց շրջայց, որի ընթացքում այցելուները ծանոթացան լաբորատորիաների տրամադրած ծառայություններին և տեխնոլոգիաներին։ Այնուհետ տեղի ունեցավ սեմինար «Չափագիտության ներդրումը համապատասխանության, արդյունավետության և մրցունակության ապահովման գործում» թեմայով ավելի քան 50 պետական և մասնավոր շահագրգիռ կողմերի համար։ Սեմինարում ընդգծվեց, թե ինչպես կարող են որակը և չափագիտությունը վերափոխել համապատասխանությունը՝ աջակցելով արդյունաբերական նորարարությանը և միջազգային շուկայում հայկական արտադրանքների մրցունակության բարձրացմանը։
«Աջակցություն որակի ենթակառուցվածքին Հայաստանում» ծրագիրն իրականացնում է ՄԱԱԶԿ-ը՝ Եվրոպական միության ֆինանսավորմամբ։ Ծրագրի հիմնական նպատակն է զարգացնել Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմնի (ՍՉԱՄ) կարողությունները՝ շահառուներին միջազգայնորեն ընդունելի չափագիտական ծառայություններ մատուցելու համար։ Հայաստանի չափագիտության համակարգի իրավական, կառուցվածքային և տեխնիկական կարգավորումների բարելավման միջոցով ծրագիրը նպաստում է համակարգի արդիականացմանը՝ խթանելով տնտեսական դիվերսիֆիկացիան և առևտրի մրցունակության բարձրացումը, ինչը համահունչ է ԵՄ-ի հետ ստորագրված «Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով» (CEPA) Հայաստանի ստանձնած հանձնառություններին։
Where we work: The UN’s programmatic interventions
The UN is implementing 0 Programmatic interventions during the ongoing programme cycle. The map below displays the number of programmatic interventions* per location (note that an programmatic intervention may be linked to more than one location). Using the filters below, click on the number on the map to get a summary description of the various programmatic interventions.
*Programmatic interventions are also commonly referred to as 'sub-outputs', see the JWP Guidance tip sheet 2019 definition