ՄԱՁԻԱՀ-ի առաքելությունը. ակնարկ
ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի ՄԱԿ-ի միացյալ ծրագիրը Միավորված ազգե¬րի կազմա-կերպության նորարարական նախաձեռնությունն է, որը, օգտվելով յուրաքան¬չյուր անդամ պետության լիազորություններից ու կարողություններից, փորձ¬ում է կոլեկ¬տիվ արձագանք ձևավորել ՁԻԱՀ-ի դեմ պայքարի ուղղությամբ: Նրա նպատակն է սկզբնավորել և աջակցել ՁԻԱՀ-ի դեմ պայքարի այնպիսի լայն արձագանքի, որը միավո¬րում է բազմաթիվ սեկտորների և կառավարական ու քաղաքացիական հասարակության գործընկերների ջանքերը:
ՄԱՁԻԱՀ-ը ՁԻԱՀ-ի դեմ համաշխարհային արձագանքի հովանու ներքո միավորում է ՄԱԿ-ի համակարգի 10 կազմակերպությունների ջանքերն ու ռեսուրսները: Համահովա¬նա¬վորներն են՝ ՄԱԿ-ի Փախստականների գծով գերագույն հանձնակատարի գրասենյակը (ՄԱՓԳՀԳ), ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամը (ՄԱՄՀ), Պարենի համաշխարհային ծրա¬գիրը (ՊՀԾ), Միավորված ազգերի Զարգացման ծրագիրը (ՄԱԶԾ), Միավորված ազգե¬րի Բնակչության հիմնադրամը (ՄԱԲՀ), Միավորված ազգերի թմրանյութերի ու հանցագործության դեմ պայքարի գրասենյակը (ՄԱԹՀՊԳ), Աշխատանքի միջազ¬գային կազմակերպությունը (ԱՄԿ), Միավորված ազգերի կրթական, գիտական և մշակութային կազմակերպութ¬յունը (ՅՈՒՆԵՍԿՕ), Առողջապահության համաշխար¬հային կազմակերպությունը (ԱՀԿ), Համաշխարհային բանկը(ՀԲ):
Ընթացիկ ծրագրեր/նախաձեռնություններ
ՄԱՁԻԱՀ-ը աջակցում է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման ազգային ծրագրի շրջանակներում ՄԱԿ-ի կառույցների կողմից իրականացվող նախաձեռնություններին:
Հայաստանի Հանրապետությունում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի 2007-2011թթ. ազգային ծրագրի մշակումը
ՄԱՁԻԱՀ-ը աջակցել է Հայաստանի Հանրապետության կառավարությանը ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի 2007-2011թթ. ազգային ծրագրի մշակման գործում, որի նպատակը երկրում համաճարակի դեմ արդյունավետ պայքարն է: Ազգային ծրագիրը պարունակում է հետևյալ գլխավոր բաժինները. 1) ՄԻԱՎ-ի դեմ բազմակողմանի պայքարի իրականացում, 2) ՄԻԱՎ-ի կանխարգելում, 3) բուժում, խնամք և աջակցություն, 4) մոնիտորինգ և գնահատում, 5) կառավարում, համակարգում և համագործակցություն, 6) ֆինանսավորում և ֆինանսական միջոցների մոբիլիզացիա: Այս ազգային ռազմավարական ծրագիրը հաստատվել է կառավարության անդամների կողմից 2007թ. սկզբին:
ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի մոնիտորինգի և գնահատման (ՄևԳ) ազգային համակարգի ստեղծումը Հայաստանի Հանրապետությունում
□Երեք մեկերի□ սկզբունքի գործարկման շրջանակներում (ՁԻԱՀ-ի համակարգման մեկ ազգային մարմին, ՁԻԱՀ-ի գործողությունների մեկ համաձայնեցված շրջանակ, մոնիտորինգի և գնահատման մեկ համաձայնեցված համակարգ) ՄԱՁԻԱՀ-ն աջակցում է Կառավարությանը ազգային մոնիտորինգի և գնահատման մեկ համաձայնեցված համակարգի մշակման գործում: Վերջինիս հիմնական նպատակը ազգային ցուցանիշների համակարգի մշակումն ու ՄևԳ համակարգի հիմնական առանձնահատկությունների ներկայացումն է:
ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի նկատմամբ կենսաբանական և վարքագծային համաճարակաբանական հսկում և և ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի ոլորտում պարտավորությունների հռչակագրի կատարման մոնի¬տո¬րին¬¬գի վերաբերյալ 2008թ-ի հաշվետվության համար հիմնական ցուցանիշների մշակում
ՄԱՁԻԱՀ-ն իր առավել ընդլայնված կազմով աջակցում է ՄԻԱՎ-ի տարածմանը նպաստող վարքագծային առանձնա¬հատ¬կու¬թյուն¬նե¬րի վերաբերյալ տվյալների հավաքագրման աշխատանքներին` տարբեր խմբերում (սրսկվող թմրամոլների, մարմնավաճառների, համասեռամոլ տղամարդկանց, փախստականների, միգրանտների, կալանավորների, երիտասարդների, հատկապես խոցելի երիտասարդների, առավելագույն ռիսկային խմբի չափահասների շրջանում) ՄԻԱՎ-ի տա¬¬րած¬վածության միտումները գնահատելու նպատակով: Ծրագիրը, որն իրկանացվում է ՁԻԱՀ-ի կանխարգելման ազգային կենտրոնի և ՁԻԱՀ-ի հայկական ազգային հիմնադրամի կողմից և ֆինանսավորվում ՄԱՁԻԱՀ, ՄԱԲՀ, ՄԱՓԳՀԳ, ՊՀԾ, ՄԱՄՀ գործա¬կալությունների դրամական միջոցներով, հատկապես կարևոր է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի ոլորտում պարտավորությունների հռչակագրի կատարման մոնիտորինգի վերաբերյալ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային` անդամ երկրների, այդ թվում և Հայաստանի կողմից ներկայացվելիք հաշվետվության նկատառումով:
ՄԻԱՎ-ով ապրող անձանց և նրանց ընտանիքների աջակցության ծրագիր ՄԱԿ-ի միացյալ ծրագիր. ապրելակերպի բարելավում
ՄԱՁԻԱՀ, ՄԱԲՀ, ՄԱԶԾ, ՄԱՁԻԱՀ և ՄԱՓԳՀԳ գործակալությունների և ծրագրերի աջակցությամբ իրականացվող այս ծրագրի նպատակը ՄԻԱՎ-ով ապրող անձանց հարցերով զբաղվող կազմակերպություններին և հենց իրենց աջակցությանն ու հզորացմանը նպաստելն է: ՄԻԱՎ-ով ապրող անձանց շրջանում գիտելիքների ու տեղեկությունների առավել ընդլայնված փոխա¬նակման շնորհիվ ծրագիրը խթանել է այս մարդկանց առավել ընդգրկուն մասնակցությանը կարևոր որոշումների կայացման գործընթացներին, ինչպես նաև նպաստել նրանց կյանքի որակի ու իրենց իրավունքների պաշտպանու¬թյան գործում վերջիններիս ակտիվ դերակատարության բարձրացմանը: ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց հարցերով զբաղվող կազմակերպություններն այժմ առաջընթաց քայլեր են ձեռնարկում աշխատանքի շուկայի ընձեռած հնարավորություններից օգտվելու համար և բիզնես առաջարկներ մշակում: □Իրական աշխարհ, իրական մարդիկ□ կազմակերպությունը ևս ընդլայնել է Երևանի և Հայաստանի մարզերի իր անդամներին տրամադրվող սոցիալ-հոգեբանական աջակցության շրջանակները:
ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման և հզորությունների զարգացման ՄԱԿ-ի միացյալ ծրագիր
ՄԱՁԱԻՀ-ի ՄԱԲՀ-ի, ՄԱԶԾ-ի և ՄԱՄՀ-ի հետ համատեղ աջակցում է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման և հզորությունների զարգացման ՄԱԿ-ի միացյալ ծրագրի իրականացմանը, որի նպատակը համայնքային մակարդակում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման ծրագրերի իրականացման հարցում տեղական իշխանությունների և ՀԿ-ների ներկայացուցիչների հմտությունների ընդլայնումն է: Վերջինիս հիմքում ընկած են Միացյալ ծրագրի նախորդ` 2004-2005թթ. փուլում ստացված փորձն ու ձեռքբերումները. այդ փուլում ծրագրի նպատակն էր համապատասխան աջակցություն տրամադրել ազգային գերատեսչությունների պատասխանատուներին` ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի համաճարակին համակարգված և արդյունավետ հակահարված տալու համար ռազմավարական ծրագրերի մշակման ու իրականացման նպատակով: Ծրագիրն այժմ ֆինանսավորում է տրամադրում համայնքներում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հարցերին առնչվող նորարարական նախաձեռնությունների իրականացման համար, ինչպես նաև այս ուղղությամբ տեղական իշխանու¬թյուն¬ների և ՀԿ-ների միջև համագոր¬ծակցության ամրապնդմանը: Ծրագիրը շարունակում է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, տուբերկուլյոզի և մալարիայի հարցերով զբաղվող Համակարգման խորհրդին տրամադրվող իր աջակցությունը:
Գործընկերներ
Տեղական գործընկերներ
ՀՀ Առողջապահության նախարարություն, Պաշտպանության նախարարություն, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարություն, Կրթության և գիտության նախարարություն, Կառավարությանն առնթեր Միգրացիայի և փախստականների վարչություն, ՀՀ Ազգային ժողով, ՀՀ Ոստիկանություն, ՁԻԱՀ-ի կանխարգելման ազգային կենտրոն
Հասարակական կազմակերպություններ
□Իրական աշխարհ, իրական մարդիկ□ □ՁԻԱՀ-ի կանխարգելում, կրթություն և խնամք□, ՁԻԱՀ-ի հայաստանյան ազգային հիմնադրամ, ՁԻԱՀ-ի կանխարգելման միություն, □Հույս և օգնություն□
Միջազգային կազմակերպություններ
ՄԱԿ-ի գործակալություններ, Մեծ Բրիտանիայի Միջազգային զարգացման նախարարություն (DFID), UMCOR, Միգրացիայի միջազգային կազմակերպություն, Կարմիր խաչի միջազգային կոմիտե, World Vision-ի հայաստանյան գրասենյակ, Բաց հասարակության ինստիտուտ, ԵՄ, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալություն
Տվյալներ
տկն. Մանուելա Գրոզդանովա
ՄԱՁԻԱՀ-ի Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի տարածաշրջանային համակարգող
Հասցե. ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակ,
ՀՀ, Երևան 0010, Պետրոս Ադամյան 14
Հեռ. (37410) 54 70 88
Ֆաքս. (37410) 54 70 99
Էլ. փոստ.grozdanovam@unaids.org , yeghiazaryanc@unaids.org
Հղումներ
ՄԱՁԻԱՀ-ն աշխարհում – www.unaids.org