Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակն աջակցում է Հաիթիի երկրաշարժից տուժածների օգնությանն ուղղված ՄԱԿ-ի Հայկական ասոցիացիայի նախաձեռնությանը

Կից նյութեր
29/01/2010

ՄԱԿ-ի Հայկական ասոցիացիայի նախաձեռնությամբ և վեց հասարակական կազմակերպությունների հետ համագործակցությամբ այսօր ՄԱԿ-ի գրասենյակում տեղի ունեցավ բարեգործական ցուցահանդես-վաճառք:

Կառավարության ներկայացուցիչներ, հասարակական և միջազգային ոլորտի գործիչներ ու լրատվամիջոցների ներկայացուցիչներ համախմբվել էին աջակցելու Հաիթիի ժողովրդին` գնելով արվեստի աշխատանքներ, որոնք ներկայացրել էին 'Փյունիկ' հաշմանդամների միությունը, Հայաստանի մանուկներ հիմնադրամը, 'Դավիթ' արվեստի կենտրոնը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Հայկական բարեգործական ընդհանուր միության երիտասարդաց տները, 'Փրկություն' հաշմանդամ երեխաների և երիտասարդների կենտրոնը, 'Միասին' երիտասարդական շարժումն ու անհատ ստեղծագործողներ: 'Գառնի' վոկալ կվինտետը մասնակցեց բարեգործական ցուցահանդեսին համերգային ելույթով:

Հավաքված ողջ հասույթը ՄԱԿ-ի ասոցիացիաների համաշխարհային դաշնության միջոցով կուղղվի ՄԱԿ-ի Արտակարգ հակազդման հիմնադրամին Հաիթիի բնակչությանն օգնություն տրամադրելու նպատակով:

ՄԱԿ ՀՏՎ ներկայացուցիչ Մարիա Դոցենկոն նշեց. 'Մենք սիրով աջակցում ենք հասարակական ոլորտի այս նախաձեռնությանը, որի հեղինակն է մեր լավագույն գործընկերը` ՄԱԿ-ի ասոցիացիան:  Ամբողջ աշխարհում մարդիկ միավորում են իրենց ջանքերը վերակառուցելու Հաիթիին` օգնելով այս խիզախ ժողովրդին':

ՄԱԿ-ի Հայկական ասոցիացիայի փոխնախագահ Արամ Ոսկանյանն իր խոսքում նշեց.  'Յուրաքանչյուր ոք կարող է ունենալ շոշափելի ներդրում և ամենակարևոր ձեռքբերումն այն է, որ պետական, միջազգային և հասարակական ոլորտի ներկայացուցիչներն այսօր միավորվել են օգնելու Հաիթիի ժողովրդին':

Հաիթիի երկրաշարժի ականատես, ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի փորձագետ Վիկտորիա Թերշլերն իր ելույթով հայտնեց իր երախտագիտությունը նման բարեգործական ակցիա կազմակերպելու համար և կոչ արեց չդադարել աջակցություն ցուցաբերել Հաիթիի ժողովրդին:

Ելույթներ ունեցան նաև ՄԱԿ-ի Հայկական ասոցիացիայի գործադիր տնօրեն Արփինե Դանիելյանը և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Հայկական բարեգործական ընդհանուր միության երիտասարդաց տների տնօրեն Հայր Կոմիտասը:

ՄԱԿ-ի Հայկական ասոցիացիան, հիմնադրված ՄԱԿ-ի համամարդկային արժեքների ներքո և որպես մի երկրի ներկայացուցիչ, որ գիտի, թե ինչ է երկրաշարժը կազմակերպում է բարեգործական միջոցառումների շարք Հաիթիի երկրաշարժից տուժածներին աջակցելու համար:

Միջոցառումների օրացույց
ՄԱԿ-ի հիշարժան օրեր
Սեպտեմբերի16

Օզոնի շերտի պահպանման միջազգային օր

Սեպտեմբերի 21

Խաղաղության միջազգային օր

Հոկտեմբերի 5

Ուսուցիչների միջազգային օր

ՄԱԿ-ի հիշարժան օրեր
Follow UN Armenia on:
facebook_sm.jpg  twitter_sm.jpg  youtube_sm.jpg  rss_feed_sm.jpg 
Disclaimer
Առանցքային թեմաներ
ՄԱԿԶԱԾ 2010-2015
ՄԱԿ-ի Հազարամյակի Զարգացման Նպատակներ
Գլոբալ Հայաստան
ՄԱԿ-ի բարեփոխումներ
ՄԱԿ-ի Արտակարգ իրավիճակների կառավարման աշխատակազմ
ՄԱԿ-ի նորություններ
ՄԱԿ-ի Տեղեկատվական գրադարան
Վեբկայքը` Broncoway
Copyright @ 2008-2009 UN Armenia
Administered by UNDPI, Yerevan, Armenia
Վեբկայքի դիտումը միայն IE7 և MF3.0 և ավելի բարձր համարի թողարկումների դեպքում: